Հուլիսի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ, ավանդույթի համաձայն, կազմակերպվել էր քաղաքացիների ընդունելություն:
Անմիջական և բաց շփման ընթացքում նախարար Ցոլակյանը լսեց քաղաքացիների առաջարկությունները, դիմում-բողոքները: Քաղաքացիների մեծամասնությունը հանդիպման էր եկել ԱԻՆ-ում աշխատանքի անցնելու ցանկությամբ:
Նախարարը համակողմանիորեն ծանոթացավ քաղաքացիների բարձրաձայնած խնդիրներին, հուսադրելով՝ առավելագույնս օգտակար լինել ՀՀ օրենսդրության ընձեռած հնարավորությունների շրջանակում:
comment.count (0)