armenpress.am: Պայթուցիկ սարքը գործի Է դրվել ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ավտոշարասյան անցնելու ժամանակ, որը տեղի Է ունեցել Իրաքի հարավում գտնվող Բաթխա քաղաքի շրջանում: Այդ մասին հաղորդել Է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարարությանը:
«Պայթուցիկ սարքը գործի Է դրվել միջազգային կոալիցիայի ավտոշարասյան անցնելու ժամանակ»,-հեռուստաալիքը մեջբերում Է ՆԳ նախարարության հայտարարությունը: Sky News Arabia-ի աղբյուրների տվյալներով՝ գրոհի Է ենթարկվել կոալիցիայի նյութատեխնիկական օժանդակության ավտոշարասյունը՝ երկրի հարավում գտնվող Զի-Քար նահանգի Բաթխա քաղաքի արվարձաններում:
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ տուժածներ չկան: 2017 թվականի վերջին Բաղդադը հայտարարել Է երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին, սակայն իրաքյան բանակը՝ միջազգային կոալիցիայի եւ ժողովրդական աշխարհազորի ստորաբաժանումների աջակցությամբ, շարունակում Է գործողություններն առանձին շրջաններում ահաբեկչական խմբավորումների «քնած բջիջների» հայտնաբերման ուղղությամբ: Հունիսին «Իրաքի հերոսները» գործողության շրջանակներում զինյալներից զտում Է անցկացվել Քիրկուկի նահանգի հարավ-արեւմուտքում գրեթե 750 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածքներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
comment.count (0)