Գազայի հատվածից յոթ հրթիռ Է արձակվել Իսրայելի ուղղությամբ |armenpress.am|
10:41 - 21 օգոստոսի, 2020

Գազայի հատվածից յոթ հրթիռ Է արձակվել Իսրայելի ուղղությամբ |armenpress.am|

armenpress.am: Գազայի հատվածից օգոստոսի լույս 21-ի գիշերը եւս յոթ հրթիռ են արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ, դրանցից վեցն իսրայելացի զինվորականներին հաջողվել Է կալանել: Ինչպես Twitter-ի իր Էջում հայտնել Է Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ), ի պատասխան հրթիռային գրոհի զինծառայողները խոցել են ՀԱՄԱՍ արմատական շարժման ռազմական օբյեկտները:

«Գիշերը երրորդ հրթիռային գրոհի (ընթացքում) (…) Գազայից արձակել են յոթ հրթիռ՝ (նշանառված) Հարավային Իսրայելում քաղաքացիական անձանց վրա: Յոթ հրթիռներից վեձը կալանվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով: Ի պատասխան մենք հարված հասցրեցինք Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թիրախներն, ներառյալ ստորգետնյա ենթակառուցվածքին- ասված Է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել