Վարակի  նոր օջախ Գյումրիում․  «Երեխաների տուն» մանկատան 7 աշխատակից ու 6 երեխա վարակվել են կորոնավիրուսով |factor.am|
16:12 - 24 օգոստոսի, 2020

Վարակի նոր օջախ Գյումրիում․ «Երեխաների տուն» մանկատան 7 աշխատակից ու 6 երեխա վարակվել են կորոնավիրուսով |factor.am|

factor.am: Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը կորոնավիրուսով վարակման դեպքեր են հայտնաբերվել։  Կորոնավիրուսով են վարակվել 6 երեխա ու 7 աշխատակից։  Այս մասին մեզ հետ զրույցում  հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ Նա հավելեց, որ սաներն ու աշխատակիցները հոսպիտալացված են, չնայած, որ հիվանդությունը, բացի  մեկ աշխատակցից, նրանց մոտ անախտանիշ ընթացքով է։

Քանի որ այս հաստատությունում գտնվող երեխաները հիմնականում առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեն, դրա  համար որոշվել է նրանց հոսպիտալացնել։

«Երեխաները տեղափոխվել են բուժհաստատություններ, նրանցից 2-ը գտնվում են Արաբկիրում, 4-ը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչում։ Հոսպիտալացված երեխաներին խնամում են դրական ախտորոշված 7 աշխատակիցներից 4-ը։ Չնայած որ երեխաների մոտ որևէ տեսակի սիմպտոմ դեռ չկա և հույս ունենք  չի լինի, այս պահին մտավախություն ունենք միայն մեկ աշխատակցի առողջության հետ կապված, ում մոտ ախտորոշվել է նաև թոքաբորբ։

Մյուսները ասիմպտոմ են տանում հիվանդությունը»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը։ Մանկատունն  աշխատում է փակ ռեժիմով։ Քանի որ երեխաները ներս  ու դուրս  չեն անում, ստացվում է, որ վարակվել են աշխատակիցներից։ «Մեր հաստատություններում 14-օրյա հերթափոխով են աշխատում և ամեն հերթափոխը հանձնելիս և հերթափոխի մտնելիս, բոլորը թեստավորվում են։ Եվ քանի որ բոլորը ասիմպտոմ են եղել, հենց հերթական թեստավորման  արդյունքում են ի հայտ եկել դրական թեստերը։

Այս պահին հաստատությունում աշխատում են  օգոստոսի 21-ին հերթափոխի մտածները։  Իրենք բոլորը առողջ են, հաստատությունում եղած բոլոր երեխաները առողջ են»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել