ԱՄՆ-ը մտադիր Է միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ ստեղծել |armenpress.am|
13:47 - 26 օգոստոսի, 2020

ԱՄՆ-ը մտադիր Է միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ ստեղծել |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները մտադիր Է ստեղծել միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն կառավարող Հանրապետական կուսակցության համազգային համագումարի մասնակիցների առջեւ ունեցած իր ճառում: Ելույթը հեռարձակվել Է տեսագրությամբ օգոստոսի 25-ի երեկոյան: Այն տեսագրվել Է Երուսաղեմում, որտեղ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գտնվել Է օգոստոսի 24-ին մերձավորարեւելյան շրջագայության շրջանակում:

«Այսօր նախագահ Թրամփի շնորհիվ ՆԱՏՕ-ն դարձել Է ավելի ուժեղ, Ուկրաինան զենքի պաշտպանական համակարգեր ունի, իսկ Ամերիկան հրաժարվել Է վնասակար պայմանագրից, որպեսզի մեր երկիրը կարողանա հրթիռներ կառուցել՝ ռուսական ագրեսիան զսպելու համար»,- հայտարարել Է Փոմպեոն՝ նկատի ունենալով միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման ռուս-ամերիկյան պայմանագիրը, որից ԱՄՆ-ը դուրս եկավ անցած տարվա օգոստոսին:

Բացի դրանից, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը քննադատության տարափ Է թափել Չինաստանի հասցեին: Ըստ որում Փոմպեոն կրկին մեղադրել Է Պեկինի խշխանություններին, որ նրանք իբր համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մինչդեռ, ԱՄՆ-ի նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրնափը վճականորեն պաշտպանում Է ամերիկյան շաերը ՉԺՀ-ի հետ հարաբերություններում, համոզված Է Փոմպեոն:

ԱՄՆ-ի վարչակազմը, հիշեցրել Է պետքարտուղարը, վերանայել Է Վաշինգտոնի համար «ծիծաղելիորեն անարդարացի» առեւտրական համաձայնությունները Պեկինի հետ, որոնք նախկինում «ճեղքվածք Էին առաջացնում» ամերիկյան տնտեսությունում: Փոմպեոյի տեսակետով՝ Թրամփը, 2017 թվականի հունվարին դառնալով ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավար եւ որը ձգտում Է հասնելու վերընտրման, իրականացրել Է «հանդուգն նախաձեռնությռւուններ գործնականում աշխարհի բոլոր մասերում»:

«Ամերիկան պաշտպանված Է ավելի լավ, քանի որ նախագահ Թրամփը կենագործեց իր «Ամերիկան առաջին տեղում» հայեցակարգը: Դա Էլ, հնարավոր Է, նրան չդարձրեց ամենից շատ ժողովրդականություն վայելող (մարդը) այլ երկրի ցանկացած մայրաքաղաքում: Սակայն դա գործեց (ի շահ ամերիկացիների)»,- կարծում Է Փոմպեոն: ԱՄՆ-ում հերթական նախագահական ընտրությոնները տեղի կունենան նոյեմբերի 3-ին:

Ընտրություններում Թրամփի մրցակիցը կլինի դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել