shantnews.am: Գազայի հատվածում աշխատանքը կվերսկսի միակ էլեկտրակայանը։ Անկլավի ավելի քան 2 մլն բնակիչների համար էլեկտրաէներգիայի արտադրությունը դադարեցվել էր օգոստոսի 16-ին։
Իսրայելի իշխանությունները որոշել են թուլացնել Գազայի հատվածի շրջափակումը՝ հետևելով ՀԱՄԱՍ շարժման հետ ձեռքբերված հրադադարի համաձայնագրի պայմաններին։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Պաղեստինի անվտանգության ծառայություններից հայտնել են, որ Իսրայելը բացել է սահմանային կոմերցիոն անցակետը և թույլատրել վառելիքի և այլ կարևոր ապրանքների արտահանումը։
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև դիմակայության սրացումից հետո Երուսաղեմը խստացրել էր Գազայի հատվածին առնչվող միջոցառումները՝ ստիպելու ՀԱՄԱՍ-ին դադարեցնել Իսրայելի հարավի ուղղությամբ ինքնաշեն արկերի և պայթուցիկներով լցված օդապարիկների արձակումը։
comment.count (0)