Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու քրգործի քննությունը կվերսկսվի
12:36 - 02 սեպտեմբերի, 2020

Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու քրգործի քննությունը կվերսկսվի

ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործի քննությունը վերսկսվելու է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Քիչ առաջ դատավոր Ա. Մաթևոսյանը բավարարեց իմ բողոքը՝ Դ. Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճելու քննիչի որոշման դեմ:

Գործի քննությունը կվերսկսի»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի փաստով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել