tert.am: Վերջերս 30 տոկոսով մեծացել է Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավիացիայի թռիչքների քանակը:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, Հյուսիսատլանտյան դաշինքի հետախուզության ակտիվացումն արձանագրել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նրա խոսքով՝ վերջին շրջանում ՆԱՏՕ-ի ինքնաթիռները սկսել են ուսումնամարզական թռիչքներ իրականացնել՝ Ռուսաստանի տարածքի ուղղությամբ ավիահարվածների նմանակմամբ:
Ռազմական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ օգոստոսի 23-ից սեպտեմբերի 2-ը ռուսական ինքնաթիռներն առնվազն 10 անգամ օդ են բարձրացել Բալթիկ, Բարենցի և Սև ծովերի երկնքում հետախույզ օդանավերը որսալու համար:
comment.count (0)