Իրանցի ըմբիշը մահապատժի է ենթարկվել․ ՄՕԿ-ում ցնցված են տեղի ունեցածից
 |shantnews.am|
10:38 - 13 սեպտեմբերի, 2020

Իրանցի ըմբիշը մահապատժի է ենթարկվել․ ՄՕԿ-ում ցնցված են տեղի ունեցածից |shantnews.am|

shantnews.am: Իրանցի ըմբիշ և խառը ոճի մարտիկ Նավիդ Աֆկարին մահապատժի է ենթարկվել սեպտեմբերի 12-ին։ Նա մեղավոր էր ճանաչվել 2018 թվականի բողոքի ակցիաների ժամանակ թիկնապահի սպանության մեջ, հաղորդում Է Reuters-ը:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով ՝ մարզիկին մահապատժի են ենթարկել առավոտյան: Մահապատիժը տեղի է ունեցել Ֆարս նահանգում։

Միջազգային օլիմպիական կոմիտեում (ՄՕԿ) հայտարարել են, որ ցնցված են տեղի ունեցածից։ Կազմակերպության մամուլի ծառայությունում նշել են, որ խնդրել են խնայել Աֆկարիին։

«Խորապես վշտացնում է, որ ամբողջ աշխարհի մարզիկների կոչերը և ՄՕԿ-ի անդրկուլիսային աշխատանքը չեն հասել նպատակին։ Մեր մտքերն Նավիդա Աֆքարիի ընտանիքի և ընկերների հետ են»,- ասված է ՄՕԿ-ի հաղորդագրության մեջ։

Աֆկարիին մահապատժի են դատապարտել սեպտեմբերի 2-ին։ 27-ամյա մարզիկը երկու մահապատիժ է ստացել կառավարության դեմ հանրահավաքներին մասնակցելու համար, որոնք տեղի են ունեցել 2018 թվականին: The Human Rights Activists News Agency կազմակերպությունը գրում է, որ ըմբիշին խոշտանգել են, որպեսզի ստիպեն խոստովանել հանցագործությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել