Ռուսաստանում քվեարկության միասնական օր է |azatutyun.am|
18:20 - 13 սեպտեմբերի, 2020

Ռուսաստանում քվեարկության միասնական օր է |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի 41 տարածաշրջաններում այսօր ավարտվում են տարբեր մակարդակի ղեկավարների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

Պաշտոնական վիճակագրության համաձայն` ընտրություններին մասնակցելու իրավունք ունի Ռուսաստանի Դաշնության ավելի քան 35 միլիոն քաղաքացի։ Այս տարի առաջին անգամ իշխանությունները թույլատրել են ընտրությունները անցկացնել երեք օր անընդմեջ՝ պատճառաբանելով, որ կորոնավիրուսի շարունակվող համաճարակի պայմաններում այդ քայլը հնարավորություն կտա խուսափել տեղամասերում մարդկային կուտակումներից։

Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 11-ից 13-ը Ռուսաստանի տարածքում տարբեր մակարդակի ավելի քան 9 հազար ընտրություն և հանրաքվե է ընթանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել