Լիբիայի արևելքի ժամանակավոր կառավարությունը հրաժարական է տվել |shantnews.am|
09:10 - 14 սեպտեմբերի, 2020

Լիբիայի արևելքի ժամանակավոր կառավարությունը հրաժարական է տվել |shantnews.am|

shantnews.am: Լիբիայի արևելյան շրջանում գործող ժամանակավոր կառավարությունը հրաժարական է տվել։ Այս մասին ասվում է համապատասխան հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»- ն։

Ինչպես հաղորդվում է փաստաթղթում, խորհրդարանի ղեկավար Ագիլա Սալեհը և ժամանակավոր կառավարության ղեկավար Աբդալլահ ԱՏ-Թանին սեպտեմբերի 13-ին հրատապ հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քաղաքական գործիչները քննարկել են երկրում կենսապայմանների բարելավման հնարավորությունները։ Կյանքի մակարդակի անկումը բողոքի ակցիաներ է հրահրել, որոնք տեղի են ունեցել վերջին մի քանի օրերին։

Նշվում է, որ հրաժարականի դիմումը կքննարկվի Ներկայացուցիչների պալատի կողմից:

2011-ին Լիբիայում նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալվելուց հետո երկրում հաստատվել է երկիշխանություն: Լիբիայի արևելքում նիստ է գումարում խորհրդարանը, որն աջակցում է Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի բանակին: Երկրում ևս մեկ խոշոր քաղաքական ուժ է Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը, որը վերահսկում է Տրիպոլին և երկրի արևմուտքում գտնվող տարածքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել