factor.am: Վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է Հանրային հեռուստաընկերությունում ստուգումները: Բացահայտվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝ ֆինանսական:
Այս մասին ասաց ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը: Թե ինչ չարաշահումների մասին է խոսքը, ՊՎԾ խոսնակը չմանրամասնեց:
Կառույցից փոխանցեցին, որ առաջիկայում հրապարակվելու է Հանրային հեռուստաընկերությունում իրականացրած ստուգումների վերաբերյալ զեկույց, որտեղ նշված կլինեն բացահայտված չարաշահումները:
comment.count (0)