tert.am: Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու փորձերը տապալվել են: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Այսօր հիշարժան օր է մեր դիվանագիտության պատմության մեջ: ԱՄՆ-ն, լինելով երկիր, որն իր շահերն առաջ է տանում ուժով, մոտ 2.5 տարվա ընթացքում լուրջ ջանքեր է գործադրել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու համար, մի գործընթաց, որը վերջին ամիսներին հանգել է անխուսափելի տապալման»,- ասել է Ռոհանին՝ ելույթ ունենալով իրանական հեռուստատեսությամբ:
Նրա խոսքով՝ միջուկային ծրագրի գործարքից դուրս գալուց հետո ԱՄՆ-ն փորձել է աշխարհը միավորել «Իրանի դեմ կոալիցիայում»՝ իր կողմը քաշելով Եվրամիությանը, ինչպես նաև Թեհրանին այնպիսի քայլերի հրահրելով, որոնք հետագայում կկարողանար օգտագործել միջազգային պատժամիջոցներն Իրանի դեմ վերականգնելու համար:
Ռոհանիի կարծիքով՝ Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձերը հանգեցրել են Վաշինգտոնի առավելագույն մեկուսացմանը:
comment.count (0)