lragir.am: ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնի համար առաջադրել էր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։
Նրա խոսքով՝ ՍԴ նախագահի համար կարևոր է տեսնել բաներ, որոնք մյուս դատավորները չեն տեսնի՝ տրամադրության անկումից սկսած մինչև առողջական խնդիրները և այդ առումով մյուսների մասին չէր կարող շատ բան ասել։
Թովմասյանը նշեց, որ ոչ միայն առաջադրել է Խաչատրյանին, այլև՝ մյուս դատավորներին հայտնել է, թե ինչու չի առաջադրում մյուսներին։ Աշոտ Խաչատրյանն ամենափորձառուն է և ավագը, գիտությունների դոկտոր է և, ըստ Թովմասյանի, ունի կառավարչական որոշակի հմտություններ։
Բացի դա՝ եթե փոփոխություններ չլինեն, Խաչատրյանի պաշտոնավարմանը մնացել է երկու տարի, ուստի՝ Թովմասյանը գտնում է, որ դա կլիներ կարևոր անցումային ժամանակահատված, որ մյուսներն իրար ավելի լավ ճանաչեն և ընտրություն կատարելիս չապավինեին նախկին փորձին, ունենային շփում և կարողանան ընտրել։
Նա նշեց, որ ՍԴ-ում չորս դատավոր նոր է, ովքեր միմյանց լավ չեն ճանաչում և այդ ամենը հաշվի առնելով էլ առաջադրել է Խաչատրյանի թեկնածությունը։
Թովմասյանը հայտնեց, որ, երբ մնացել է մեկ թեկնածու, ինքը դադարեցրել է նիստին իր մասնակցությունը, քանի որ տպավորություն էր, որ այդ ամենն ուղղորդված էր։
comment.count (0)