Ծաղկահովիտի համայնքապետարանը չի ցանկանում մարել իր բնակիչների պարտքերը, նրանցից էլ գումարը չի գանձում |hetq.am|
17:19 - 25 սեպտեմբերի, 2020

Ծաղկահովիտի համայնքապետարանը չի ցանկանում մարել իր բնակիչների պարտքերը, նրանցից էլ գումարը չի գանձում |hetq.am|

hetq.am: Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի նախկին համայնքապետը արոտավայրեր է վարձակալել Շիրակի մարզի Ջրառատ գյուղից ու տրամադրել անասնապահությամբ զբաղվող համագյուղացիներին: Սարերով միմյանց սահմանակից երկու գյուղերի ղեկավարները վաղուց են այս տարբերակով լուծել լեռնապարցիներին արոտավայրով ապահովելու հարցը: Վերջին անգամ երկու համայնքների միջև արոտավայրի վարձակալության պայմանագիր կնքվել է 2017թ. հոկտեմբերի 1-ին, որով Լեռնապարի համայնքապետարանը երեք տարի ժամկետով 300 հա արոտավայր է վարձակալել Ջրառատից:

Պայմանագիրը կնքելուց մեկ ամիս հետո՝ 2017թ. նոյեմբերի 5-ին, տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով երկու համայնքներն էլ խոշորացվել են: Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի կազմի մեջ մտնող Լեռնապար գյուղը արոտավայրի վարձավճարը չի հավաքագրել բնակիչներից: Ախուրյանի համայնքապետարանը, որի կազմում է ընդգրկված Ջրառատ գյուղը, դիմել է դատարան՝ Ծաղկահովիտ համայնքից արոտավայրի երեք տարվա վարձավճարը գանձելու և պայմանագիրը լուծելու պահանջով:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցադիմումով պահանջել են Ծաղկահովիտ համայնքից բռնագանձել 920 400  դրամ վարձավճարը և ուշացնելու համար սահմանված տուգանքը։

Նկատի ունենալով, որ կողմերի միջև կա պայմանագիր, որով սահմանված են նաև երկկողմ պարտավորությունները, դատարանը հունիսի 15-ին որոշում էր ընդունել գործը քննել պարզեցված վարույթի կարգով, և 2020 թ. սեպտեմբերի 18-ին հրապարակել դատական ակտը:

Սակայն սեպտեմբերի 3-ին, դատավոր Գոհարիկ Խաչատրյանը վերանայել է գործը պարզեցված կարգով քննելու իր որոշումը, և որոշում է կայացրել գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին: «Դատարանը անցել էր վճռի հրապարակմանը, սակայն ի հայտ են եկել որոշ հանգամանքներ ..., դատարանը գտնում է, որ գործը քննվի ընդհանուր հայցային վարույթի կարգով»,- ասվում է որոշման մեջ:

Առաջին դատական նիստը նշանակվել էր սեպտեմբերի 22-ին: Ախուրյան համայնքի ներկայացուցիչը դիմումով դատարանին հայտնել է, որ հայցադիմումում նշված պարտքի գումարը հաշվարկված է եղել 2019 թ. համար։ Հաշվի առնելով, որ ընթացիկ տարվա երեք եռամսյակներն արդեն ավարտվում են, խնդրել է 2020 թ. վարձավճարը, որը կազմում է 510.000 դրամ, նույնպես ներառել ներկայացված պահանջում։ Դատարանն ընդունել է հայվորի պահանջը, այսպիսով՝ Ծաղկահովիտ համայնքից բռնագանձման ենթակա գումարը կազմում է 1 մլն 430 400 դրամ և ուշացնելու համար տուգանքը:

Ծաղկահովիտ համայնքի ներկայացուցիչը չի մասնակցել դատական նիստին:

Ջրառատի վարչական ղեկավար Ահարոն Ոսկանյանը հայտնեց, որ Լեռնապարի հետ պայմանագիրը կնքվել է մինչև համայնքի խոշորացվելը, հիմա այդ պարտավորությունն անցել է Ծաղկահովիտ համայնքին: Պայմանագրի ժամկետն արդեն լրանում է, բայց նախորդ տարիների գումարները չեն վճարել:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել