ԵՄ-ն Հայաստանին հավելյալ 25 մլն եվրո է հատկացրել՝ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար |armtimes.com|
17:07 - 13 հունիսի, 2019

ԵՄ-ն Հայաստանին հավելյալ 25 մլն եվրո է հատկացրել՝ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար |armtimes.com|

armtimes.com: Եվրամիությունը Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների աջակցման եւ Եվրամիության հետ Գործընկերության մասին համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի իրագործման համար հավելյալ 25 մլն եվրոյի օգնություն է հատկացրել: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը հղում կատարելով ԵՄ խորհրդի հայտարարությանը, որը տարածվել է Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի երկրորդ նիստի ավարտին:

«ԵՄ խորհուրդը հիշեցնում է, որ Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 160 մլն եվրո է հատկացրել որպես օգնություն 2017-2020 թվականների համար: Որպես բարեփոխումների համաձայնեցված օրակարգի եւ Գործընկերության մասին համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի իրականացմանը Հայաստանի հավատարմության ճանաչում՝ ԵՄ-ն որոշում է կայացրել հավելյալ 25 մլն եվրո հատկացնել Հայաստանին 2019-ին աջակցության գործողությունների ամենամյա ծրագրի համաձայն»,- նշված է հայտարարության մեջ:

ԵՄ խորհուրդն ընդգծել է Գործընկերության մասին համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի հետագա իրագործման կարեւորությունը ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառության ընդլայնման համար:

Եվրամիությունը խոստացել է նաեւ շարունակել աջակցել Հայաստանին ենթակառոցվածքային եւ էներգետիկ նախագծերի իրականացման հարցում: ԵՄ խորհուրդն ընդգծել է դատական համակարգի բարեփոխումների իրականացման շարունակության եւ բիզնեսի վարման պայմանների բարելավման կարեւորությունը (արտասահմանյան ներդրումներ գրավելու եւ աշխատաշուկան ընդլայնելու համար):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել