hetq.am:
Այս պահին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (ССАF) բողոքի ակցիա է կազմակերպել Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան մոտ։ Ցույցին մասնակցում են ոչ միայն ֆրանսահայեր, այլեւ ֆրանսիացի հասարակական եւ քաղաքական գործիչներ, հույներ, կիպրոսցիներ, եզդիներ։ Նրանք վանկարկում են՝ «Թուրքիան ահաբեկիչ է», «Էրդողանը ահաբեկիչ է»։
Բողոքի ցույցի մասնակիցները պահանջում են Ֆրանսիայից եւ մյուս երկրներից պատժել Թուրքիային, սառեցնել նրանց բանկային հաշիվները եւ ամեն միջոց կիրառել սանձելու համար։
Նրանք նաեւ կոչ են արել հայերին թուրքական ապրանք չգնել, քանի որ դա զենք է դառնում իրենց համար։
comment.count (0)