Հարյուրավոր հայեր փակել էին Իսպանիա-Ֆրանսիա միջպետական ավտոմայրուղին |armenpress.am|
12:28 - 17 հոկտեմբերի, 2020

Հարյուրավոր հայեր փակել էին Իսպանիա-Ֆրանսիա միջպետական ավտոմայրուղին |armenpress.am|

armenpress.am: Արտերկրում ապրող բազմաթիվ հայեր և նրանց աջակցող օտարազգիներ հոկտեմբերի 17-ին փակել էին Իսպանիա-Ֆրանսիա միջպետական ավտոմայրուղին և խաղաղ բողոքի ակցիա իրականացրել՝ իրենց վրդովմունքը հայտնելով ու դատապարտելով Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սկսած ռազմական գործողությունները, որոնց հետևանքով զոհվում են ոչ միայն իրենց հայրենիքը պաշտպանող հայ զինվորները, այլև խաղաղ բանկիչներ:

Բողոքի ակցիայի մասնակիցները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու վանկարկել. «Արցա՛խ, Արցա՛խ» ու նշել, որ Արցախը Հայաստան է, իսկ Ալիևն ու Էրդողանն ահաբեկիչներ են:

Նրանք ծածանել են «Վե՛րջ տվեք ահաբեկչությանը», «Արցախի ժամանակն է», «Արցախը Հայաստան Է», «Հաղթելու ենք» բովանդակությամբ պաստառներ՝ Եվրոպային հորդորելով արձագանքել Արցախում տեղի ունեցող ռազմական գործողություններին ու դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային:

Ակցիայի մասնակիցները նշել են, որ բողոքի ցույցի միջոցով ցանկանում են աշխարհին տեղեկացնել, որ հայրը համախմբված են և անպայման հաղթելու են: Նրանք ընդգծել են, որ հայ զինվորը մենակ չէ:

«Սիրելի՛ հայեր, մենք պետք է միասնական լինենք. այդպես կարող ենք հաղթել: Մենք տանը քնած ենք, իսկ հակառակորդը ռումբ է գցում մեր տան մեջ. դա հե՞շտ է: Հաղթելու ենք»,- շեշտել են բողոքի ակցիայի մասնակիցները:

Նմանատիպ բողոքի ակցիաներ աշխարհասփյուռ հայությունն իրականացնում է աշխարհի տարբեր երկրներում՝ այդ երկրների իշխանություններից պահանջելով դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել