Ուկրաինան մոտ է կորոնավիրուսային աղետի․ Առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանով |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայում կորոնավիրուսի իրավիճակը մոտ է աղետալի դառնալուն, և երկիրը պետք է պատրաստ լինի վատթարագույնին, այսօր ասել է առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը:

Անցած 24 ժամվա ընթացքում Ուկրաինայում արձանագրվել է ավելի քան 8 հազար 800 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 400 հազարից ավելին է, հիվանդությունից մահացել է 7 հազար 532 մարդ։

«Բարդ իրավիճակը արագորեն փոխվում է աղետալիի, մենք պետք է պատրաստ լինենք անխուսափելիին՝ երկրորդ ալիքը հնարավոր չէ հեշտ հաղթահարել։ Եթե ուկրաինացիները շարունակեն անտեսել անվտանգության կանոնները, ապա մենք չենք խուսափի աղետից։ Առջևում ամենադժվարն է», – Գերագույն ռադայում այսօր ասել է Ուկրաինայի առողջապահության նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով