Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանի կողմից՝ ռուսական ուղղաթիռի խոցման կապակցությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Ուղղաթիռը թռչում էր Հայաստան-Ադրբեջան սահմանին շատ մոտ,
թռիչքն իրականացվում էր օրվա մութ ժամին, փոքր բարձրության վրա, և ՀՕՊ ռադարների հայտնաբերման գոտուց դուրս էր,
նախկինում այս շրջանում ռուսական զինուժին պատկանող ուղղաթիռներ չեն նկատվել։
Այս գործոնների համատեքստում և հայկական կողմի հնարավոր պրովոկացիայի պատճառով որոշում է կայացվել կրակ բացել: Ադրբեջանը ներողություն է խնդրում ռուսական կողմից այս ողբերգական պատահարի համար»:
comment.count (0)