Նոյեմբերի 17-ին ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ԻԻՀ նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում հանդիպել է ԻԻՀ նախագահի խորհրդական և հիշյալ կենտրոնի տնօրեն Հեսամեդդին Աշնային:
ՀՀ դեսպանի և ԻԻՀ խորհրդականի միջև տեղի ունեցած առանձնազրույցի, ինչպես նաև Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային նոր խնդիրները՝ նոյեմբերի 10-ին ԼՂ-ում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ՀՀ, ԱՀ և ՌԴ ղեկավարների համատեղ հայտարարության ընդունումից հետո ստեղծված պայմաններում:
Անդրադարձ է եղել գլոբալ և տարածաշրջանային նոր մարտահրավերներին դիմակայելուն ուղղված կողմերի անելիքներին:
comment.count (0)