Ուկրաինան կալանք է դրել 44 ռուսաստանյան ինքնաթիռների վրա Ղրիմ ավիափոխադրումների պատճառով |armenpress.am|

armenpress.am:  Ըստ Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետաքննիչների նյութերի, կալանք Է դրվել ռուսաստանյան ավիափոխադրողներից մեկի 44 մարդատար ինքնաթիռների վրա, որոնք խախտել են Ղրիմի տարածք մուտքի ու ելքի կարգը:

«Մինչդատական հետաքննությամբ պարզվել Է, որ ներկայում ՌԴ-ի 37 ավիաընկերություններ կանոնավոր ավիափոխադրումներ են իրականացնում բռնակցված թերակղզի՝ խախտելով ուկրաինական օրենսդրության նորմերը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նրանում նշվում Է, որ կալանք դնելը եւ հետագա հետաքննչական գործողությունների անցկացումը հնարավորություն կտա սահմանափակել այդ ավիափոխադրողների ինքնաթիռների թռիչքները, այդ թվում՝ եվրոպական երկրներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով