Նոյեմբերի 21-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեl է ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանին: Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի ընդունած ծրագրերի և միջոցառումների կատարման ընթացքը:
Մասնավորապես, անդրադարձ է եղել գազի և էներգետիկայի ոլորտի համատեղ ծրագրերի իրականացմանը և մինչ 2020 թ. ավարտը կողմերի առաջիկա անելիքներին:
comment.count (0)