Նախագիծը կիրառելու դեպքում փակելու ենք կուսակցություններ. Գևորգ Գորգիսյան |tert.am|
12:24 - 09 դեկտեմբերի, 2020

Նախագիծը կիրառելու դեպքում փակելու ենք կուսակցություններ. Գևորգ Գորգիսյան |tert.am|

tert.am: Սրանից է կախված, թե մեր հետագա քաղաքական դաշտն ինչպես կզարգանա: Այս մասին իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթին:

Նա նկատեց, որ թեև մեծ ծավալի աշխատանք է տարվել, սակայն խոսեց նաև թերությունների մասին: Պատգամավորը նշեց, որ որոշակի պարտականություններ դնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վրա, սակայն հարց է, թե արդյոք տալիս են բավարար գործիքակազմ:

«Մի մտահոգիչ կետ կա, որ մենք այս ամենը կիրառելու արդյունքում փակելու ենք կուսակցություններ, քանի որ կուսակցություններ են լինելու, որ ունեն անուն, պատմական գործունեություն են ծավալել ՀՀ-ում և այսօր այդպես չեն գործում: Արդյոք ճի՞շտ է նրանց փակելը, քանի որ եթե սա կիրառում ենք ամենայն խստությամբ, ստիպված են լինելու փակվել»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել