Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը դուրս եկավ ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ խաղում ևս հաղթեց Բուլղարիայի ընտրանուն և դուրս եկավ ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլ: 

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում, կայացավ ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց 3:1 հաշվով և դուրս եկավ ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլ: Այս փուլում մեր թիմն ընդգրկվել է 2-րդ խմբում և կմրցի Ռուսաստանի, Ֆրանսիայի և Վրաստանի հավաքականների հետ։ 

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հանդիպումը սկսեց հետևյալ կազմով․ 

12․ Լուան Բարբոսա, 10․ Սարո Գալստյան, 11․ Գարեգին Մաշումյան, 14․ Կելսոն, 20․ Վիտինյո։

Պահեստայիններ․ 19․ Ռոբերտ Բոյարկին, 2․ Հակոբ Ուզունյան, 3․ Գամլետ Մանուկյան, 5․ Էնրիկե, 7․Վլադիմիր Սանոսյան, 9․ Սարգիս Մարգարյան, 13․ Արթուր Մելքոնյան, 15․ Դավիթ Ասլանյան, 17․Անդրանիկ Կարապետյան։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով