«Հայաստանի «մարգարիտը» կարող է վերածվել ճահճի». BBC-ն անդրադարձել է Սևանա լճի աղետալի վիճակի վերաբերյալ բնապահպանների ահազանգին |tert.am|
07:25 - 09 հուլիսի, 2019

«Հայաստանի «մարգարիտը» կարող է վերածվել ճահճի». BBC-ն անդրադարձել է Սևանա լճի աղետալի վիճակի վերաբերյալ բնապահպանների ահազանգին |tert.am|

tert.am: Բրիտանական BBC հեռուստառադիոընկերությունն իր կայքում հոդված է հրապարակել, որում անդրադարձ է կատարվում Սևանա լճի ճահճացման վտանգին:

Հոդվածում մեջբերվում են հայ բնապահպանների մտավախությունները՝ կապված լճին սպառնացող վտանգի հետ:

«Հայ բնապահպաններն ահազանգում են՝ երկրի խոշորագույն լիճը լուրջ վտանգի է բախվել: Այն կրկին ծաղկել է: Եթե երկրի իշխանությունները քայլեր չձեռնարկեն, ապա լիճը ճահճի կվերածվի»,- ասվում է անդրադարձում:

Նշվում է նաև, որ բնապահպաններին մտահոգող հարցերից է լճի ջրի մակարդակի կտրուկ նվազումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել