Կառավարությունը տրամադրված է բանակցել և հետաձգել ներմուծվող մեքենաների մաքսատուրքի մեծացման հարցը. Դավիթ Անանյան
10:31 - 09 հուլիսի, 2019

Կառավարությունը տրամադրված է բանակցել և հետաձգել ներմուծվող մեքենաների մաքսատուրքի մեծացման հարցը. Դավիթ Անանյան

tert.am: Կան Ղազախստանի քաղաքացիներ, որոնք ներմուծում են ավտոմեքենաներ, ինչից հետո ԵԱՏՄ այլ երկրի քաղաքացիներ գնում են դրանք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Երբ անձը ներկայանում է մաքսային, չենք պահանջում Հայաստանի գրանցում: Նման կարիք չկա: Հնարավոր է, որ գան, գրանցվեն, պետհամարանիշ ստանան, բայց եթե մեքենան մտավ Հայաստան, պետք է մաքսային ներկայացվի»,- ասաց ՊԵԿ նախագահը՝ նշելով, որ համարանիշները ՊԵԿ-ը չի տալիս:

Այն հարցին, թե 2020թ.-ից հետո երրորդ երկրներից ներմուծվող մեքենաների մաքսատուրքը մեծանալո՞ւ է, Դավիթ Անանյանը պատասխանեց այսպես. «Նման քննարկումներ գնում են: Մենք, երբ դարձանք ԵԱՏՄ անդամ, շուրջ 800 ապրանքների բացառում ենք արել, որոնք սպառվելու են: Մեքենաների հերթը հասել է 2020թ.-ին: Մենք նախապես բանակցեցինք, 5 տարով հետաձգեցինք: Կա կառավարությունում տրամադրվածություն, որ նորից բանակցենք հետաձգելու համար, բայց ես չգիտեմ՝ դա հաջողությամբ կպսակվի՞, թե՞ ոչ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել