hetq.am: Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Նիդերլանդներում կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման պատճառով, որը տարածվում է շատ ավելի արագ, աշխարհի ավելի քան 20 երկրներ սահմանափակել են ավիահաղորդակցությունը։
Ինչպես հայտնում է BBC News-ը, թռիչքները դեպի Մեծ Բրիտանիա դադարեցրել են Ավստրիան, Արգենտինան, Բելգիան, Բուլղարիան, Գերմանիան, Իսրայելը, Իրանը, Իռլանդիան, Իտալիան, Կանադան, Կոլումբիան, Քուվեյթը, Լատվիան, Լիտվան, Մարոկկոն, Նիդերլանդները, Ռումինիան, Թուրքիան, Խորվաթիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Չիլին, Չեխիան, Շվեյցարիան, Էստոնիան, Շվեդիան։
Ինչպես նշել է ԱՀԿ-ն, կորոնավիրուսի նոր մուտացիան շատ արագ է տարածվում, սակայն չի համարվում ավելի վտանգավոր։ Բացի այդ, ներկայումս չկա հիմք՝ պնդելու, որ պատվաստանյութը նույն ազդեցությունը չի ունենա մուտացիայի վրա։
comment.count (0)