1lurer.am: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության՝ կառավարության հրաժարականի պահանջով հարցն այսօր չներառվեց Երևանի ավագանու նիստի օրակարգ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հիշեցրեց, որ «Լույս» խմբակցությանն արդեն տեղեկացրել են, որ դրա համար անհրաժեշտ է ավագանու անդամների մեկ երրորդի ստորագրությունը, արդյոք կա՞ն այդ ստորագրությունները:
Դավիթ Խաժակյանը պատասխանեց, թե մատնանշված դրույթը վերաբերում է արտահերթ նիստ հրավիրելուն, ոչ թե հերթական նիստի օրակարգում ավագանու անդամների առաջարկները քվեարկության դնելուն: «Իմ քայլից» շարունակեցին պնդել, որ մեկ երրորդի ստորագրությունն անհրաժեշտ է: Օրակարգը ձևավորված է, ուստի նոր հարց չի կարող տեղ գտնել:
Ավելի ուշ իր ելույթում ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարեց, թե իշխանությունը լեգիտիմ չէ, և կոչ արեց Երևանի քաղաքապետին ու «Իմ քայլը» խմբակցությանը հեռանալ:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարուքյանը հակադարձեց, որ ինքը Երևանի քաղաքապետարանի աշխատանքը գնահատում է շատ բարձր:
«Երևանցիները շատ լավ գիտակցում են և գիտեն, որ ամենաշատը Երևան համայնքին այս երկու տարվա մեջ ամենամեծ վնասը պատճառել ենք հենց դուք»,- ասաց Մարությանը:
comment.count (0)