Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` ուսումնասիրելու խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների հրավիրած հանրահավաքին պարտադրաբար մասնակցելու մասին ահազանգերը: Այս մասին Բաբաջանյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Սույն թվականի դեկտեմբերի 22-ին ընդդիմության անունից հանդես եկող քաղաքական ուժերի հրավիրած հանրահավաքին մասնակցելու համար պարտադրաբար մի շարք պետական և մասնավոր ընկերությունների ղեկավարներ ցուցակագրում են աշխատակիցներին, պարտադրում են դուրս գալ փողոց, մասնակցել նշված հանրահավաքին` չենթարկվելու դեպքում սպառնում ազատել աշխատանքից: Խնդրում եմ ուսումնասիրել նմանօրինակ ահազանգերը և միջոցներ ձեռնարկել այդպիսի դեպքերը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության կանչելու համար»,- ասված է դիմումի մեջ:
comment.count (0)