azatutyun.am: Դատարանը մերժել է կալանավորել Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանին:
Նրա փաստաբան Արմեն Մելքոնյանն ասաց, որ դատավոր Պապոյանը մերժել է միջնորդությունը՝ նշելով, որ բացակայում են կալանավորման հիմքերը:
Ըստ փաստաբանի, այժմ Գորիսի քաղաքապետին կրկին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 21-ի վաղ առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել Առուշանյանին: Մեկ ժամ հետո նրան ձերբակալել էին և տեղափոխել Երևան` Քննչական կոմիտե: Հետագայում պարզ դարձավ, որ նա կասկածվում է ապօրինի հավաք կազմակերպելու մեջ․ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 21-ին աշխատանքային օրը կանցկացնի Սյունիքում, քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում կեսգիշերին գորիսեցիներին կոչ արեց հավաքվել քաղաքի կենտրոնում և թույլ չտալ Փաշինյանի այցը քաղաք: Ըստ փաստաբանի` հենց այս կոչն էր առիթ հանդիսացել, որ քրեական գործ հարուցվի, և նրան ձերբակալեն:
comment.count (0)