Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչները կօգտվեն դրամական օգնության այլ ծրագրից
09:27 - 25 դեկտեմբերի, 2020

Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչները կօգտվեն դրամական օգնության այլ ծրագրից

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչները չեն օգտվելու կորցված տարածքներում հաշվառված քաղաքացիներին տրվող միանվագ դրամական օգնության ծրագրից, քանի որ վերոնշյալ տարածքները չեն անցել Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ:

«Սակայն այլ ծրագրով դուք նույնպես ստանալու եք դրամական աջակցություն: Ծրագիրն այս պահին վերջնական ճշտման փուլում է: Առաջիկա օրերին կտեղեկացնենք ծրագրից օգտվելու կարգի մասին»,- գրված է հայտարարությունում:
 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել