tert.am: Թուրքիան երկու ճանապարհ ունի Լիբիայից դուրս գալու, հայտնում է almasdarnews.com լրատվական կայքը՝ հղում տալով Լիբիայի ազգային բանակի հրամանատարի խոսքերին:
Լիբիայի ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը վերջնագիր է ներկայացրել Թուրքիային, Լիբիայից խաղաղ հեռանալու կամ պատերազմն ընտրելու հարցում՝ հաշվի առնելով, որ երկու կողմերից էլ որոշիչ առճակատումներ են սկսել:
Հաֆթարը, հինգշաբթի օրը Լիբիայի անկախության 69-րդ տարեդարձի կապակցությամբ, Լիբիայի ազգային բանակի գլխավոր հրամանատարության կողմից Բենղազի քաղաքում կազմակերպված արարողության ժամանակ ասել է. «Անկախությունը ոչ մի արժեք չունի, ազատությունը ոչ մի նշանակություն չունի, չկա անվտանգություն, չկա խաղաղություն, և թուրքական բանակի ոտքերն աղտոտում են մեր մաքուր երկիրը: Թշնամու համար այլընտրանք չկա: Զավթիչը կարող է հեռանալ միայն խաղաղ ու կամավոր կերպով, կամ զենքի ուժով և ուժի կամքով»:
comment.count (0)