tert.am: Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (խորհրդարանի) միջազգային գործերի կոմիտեն ԱՄՆ-ից պահանջել է վերանայել գործող նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած 2021 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, քանի որ, նրանց խոսքով, դրա առանձին կետեր «պետք է դիտարկել որպես ՉԺՀ-ի ներքին գործերին միջամտություն»: Այս մասին ասված է չորեքշաբթի տարածված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք վճռականորեն պնդում ենք, որ ամերիկյան կողմը պետք է անհապաղ դադարեցնի Չինաստանի ներքաղաքական գործերին միջամտությունը։ Վաշինգտոնը պետք է հրաժարվի ՉԺՀ-ին վերաբերող բացասական բովանդակությամբ կետերի իրագործումից»,- ընդգծվում է դրանում:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն ձգտում է «անջատողական տրամադրություններ բորբոքել Թայվանում», ինչպես նաև «զրպարտել Պեկինի քաղաքականությունը Հոնկոնգում, Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում և Տիբեթում»։
comment.count (0)