Վարչապետի հանձնարարականով՝ ՊՆ-ն նախագիծ է մշակում՝ բանակից խուսափած անձանց քրեական հետապնդման հարցով |hetq.am|
12:20 - 08 հունիսի, 2019

Վարչապետի հանձնարարականով՝ ՊՆ-ն նախագիծ է մշակում՝ բանակից խուսափած անձանց քրեական հետապնդման հարցով |hetq.am|

hetq.am։ Պաշտպանության նախարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով օրենսդրական նախաձեռնություն է մշակում՝զինվորական ծառայությունից խուսափելու պատճառովքրեական հետապնդման մեջ գտնվող անձանց կարգավիճակի վերաբերյալ։ Այս մասին ասաց վարչապետ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

Դեռևս 2016 թվականին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բավականին քննադատել էր գործող կառավարությանը իրական ռազմաարդյունաբերություն չունենալու համար, և այդ կոնտեքստում անդրադարձել բանակից խուսափելու համար հետախուզվող անձանց խնդրին։

Փաշինյանը տարբերակ էր առաջարկել, որ վերջիններս կարող են իրենց տեխնոլոգիական գիտելիքներով նպաստել ռաազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը և կատարելով կամավոր աշխատանք՝ ազատվել քրեական հետապնդումից։ Ըստ Փաշինյանի՝ նրանք դա կարող էին իրականացնել նույնիսկ առանց Հայաստան գալու՝ համակարգչի դիմաց։

Այս պահին գործող բանակից խուսափելու պատճառով քրեական հետապնդումից ազատվելու օրենսդրական լուծումն իշխող ուժի գնահատմամբ ժամանակավոր լուծում է, և որոշ ժամանակ անց այդ քաղաքացիները կրկին կանգնելու են փաստի առաջ։

Ուստի մենք դիմել էինք և պաշտպանության նախարարություն, և վարչապետի մամուլի քարտուղարին՝ փորձելով հասկանալ, թե խնդրի առնչությամբ ինչ քայլեր են արվում։
Հետաքրքրվել էինք, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի՝ դեռևս տարիներ առաջ ներկայացրած մոդելնայժմ հնարավո՞ր է իրականություն դառնա, և բանակից խուսափելու մեղ մեղադրվող անձինք ռազմաարդյունաբերական համալիրին կամավորական աշխատանք մատուցելով հնարավո՞ր է ազատվեն քրեական պատասխանատվությունից։

Եւ եթե չլինի նման մոդել, և օրինակ երկարաձգվի «Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը, որքանո՞վ արդարացի մոտեցում կլինի այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր չեն կարող վճարել սահմանված տուրքի դրույքաչափը և ազատվել քրեական պատասխանատվությունից։

ՊՆ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ նախարարությունում և գլխավոր շտաբում այս առումով հայեցակարգային քննարկումներ են ընթանում։

«Խոսքը գնում է օրենքով սահմանված զինվորական ծառայության բովանդակության և ժամկետների փոփոխության մասին՝ հաշվի առնելով զորակոչի ենթակա անձի կրթությունը, առողջական վիճակը, զբաղվող գործունեության ոլորտը և այլն։

Տվյալ պարագայում խնդիրը բազմաշերտ է, և համակողմանի քննարկման առարկա, քանի որ հարաբերությունները պետք է կարգավորվեն այնպես, որպեսզի տարբեր ժամկետներով նախատեսվող պարտադիր զինվորական ծառայության բովանդակությունները հիմնավորված լինեն և սահմանվեն հստակ, ամրագրված լինեն դրանց իրականացման մեխանիզմները»,-ասված է պատասխանում։

Նախարարությունից հիշեցրել են նաև, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը գործում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ ՊՆ-ն չի դիտարկում ժամկետը փոփոխելու նախաձեռնությամբ հանդես գալու կամ նախաձեռնությանը հավանություն տալու գործընթաց։

Ինչո՞ւ է առաջացել խնդիրը

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքով սահմանվում է, որ այն զինապարտ քաղաքացիները, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն ներկայացել զինկոմիսարիատներ՝ խուսափելով զորակոչից, Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո պետք է վճարեն օրենքով նախատեսված համապատասխան տուրքի գումարը կամ ենթարկվեն քրեական պատասխանատվության։

Օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2019 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված 27, պահեստազորի սպաների դեպքում՝ 35 տարին լրացած, կամ մինչև 27 (35) տարին լրանալը օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած այն քաղաքացիների վրա, որոնց նկատմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում: Օրենքի գործողության ժամկետը տարածվում է մինչ այս տարվա դեկտեմբերի 31-ը։

Այս օրենքի գործողության ժամկետը պարբերաբար երկարացվել է։ Նախորդ խորհրդարանական մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն, ՊՆ-ի հետ համատեղ օրենքում փոփոխություն կատարեց 2017 թվականին՝ վստահեցնելով, որ սա վերջին փոփոխությունն է։ Այդ ժամանակ ոչ միայն օրենքի գործողության ժամկետը երկարաձգվեց, այլև կրկնապատկվեց քրեական հետապնդումը դադարեցնելու համար վճարվող գումարի չափը։

Եթե նախկինում յուրաքանչյուր խուսափած զորակոչի համար քաղաքացին վճարում էր նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով, ապա 2017-ին այն դարձավ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով։

Շարունակությունը՝ hetq.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել