armenpress.am: Չինաստանի բնակիչները կկարողանան անվճար պատվաստվել COVID-19- ի դեմ պատվաստանյութերը հանրության համար հասանելի դառնալուն պես: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին ճեպազրույցում հայտնել է Չինաստանի Առողջապահության հարցերով պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Ցզեն Իսինը:
«Ռիսկի խմբում գտնվողներին կորոնավիրուսի դեմ պատվաստելու՝ 2020 թվականի դեկտեմբերի 15-ին մեկնարկած գործընթացի բոլոր մակարդակներում կառավարությունը, պատվաստումը խթանելու համար, երաշխավորում է ծախսերի կազմակերպումը և բաշխումը: Ֆիզիկական անձինք պատվաստանյութի և պատվաստման համար որևէ ծախս չեն կատարելու»,-ասել է Ցզեն Իսինը:
Նա նաև տեղեկացրել է, որ պատվաստումների գործընթացում նկատվել են դեպքեր, երբ որոշ տեղերում բնակչությունից գումար են պահանջել: Դրանից հետո եղել է հրահանգ այն մասին, որ այդ խնդիրն անմիջապես լուծվի:
comment.count (0)