Իրանը չի բացառում ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների արտաքսումը |azatutyun.am|
17:09 - 09 հունվարի, 2021

Իրանը չի բացառում ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների արտաքսումը |azatutyun.am|

azatutyun.am: «Եթե Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չվերացվեն մինչև փետրվարի 21-ը, Թեհրանը կարող է արտաքսել ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության փորձագետներին»,- այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի խորհրդարանի պատգամավոր Ահմադ Ամիրաբադի Ֆարահանին։

Իրանցի օրենսդրի խոսքով` պաշտոնական Թեհրանը նման քայլի կարող է դիմել՝ հիմք ընդունելով տարեվերջին ընդունված օրենքը, որի համաձայն եթե ֆինանսական, բանկային և նավթարդյունաբերության ոլորտներում ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցները չվերացվեն մինչև փետրվարի 21-ը, ապա Թեհրանն իրեն իրավունք կվերապահի արգելել Իսլամական Հանրապետության տարածքում գործող միջուկային օբյեկտներում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից իրականացվող տեսչական այցերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել