«Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ ԱԳ նախարարի հետ
15:23 - 10 հունվարի, 2021

«Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ ԱԳ նախարարի հետ

ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև․

«Վաղը Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումից առաջ «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ քննարկեցինք հանդիպման օրակարգում տեղ գտած հարցերը:

Մեր գերեվարված հայրենակիցների վերադարձի ապահովումը, անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները, և զոհերի աճյունների դուրսբերումը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներից Հայաստանի համար այս պահի ամենակարևոր առաջնահերթությունն է:
 
Սույն հարցի համար հիմնարար լուծում գտնելուց հետո միայն հնարավոր կլինի առաջ անցնել կոմունիկացիաների, ճանապարհների ապաշրջափակման շուրջ խոսակցության և քննարկումների:

Մինչ այդ անհրաժեշտ է ժամ առաջ դադարեցնել հայկական լրատվական տարածքում ահաբեկչական հարձակումների ազդեցություն ունեցող ներհասարակական անկայունություն, վախեր և տագնապներ առաջացնող հոսքերը, որոնք մեծապես ոռոգվում են Ադրբեջանի կողմից և օգտագործվում են Բաքվի և Անկարայի կողմից Հայաստանի հետ խոսելուց առաջ՝ դիրքային առավելության հասնելու համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել