ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցնդաբանություն է որակել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մեղադրանքները` շեշտելով, որ դրանք պետք է արժանանան քրեաիրավական գնահատականի:
«Միքայել Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի և Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համար»,- Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ նախագահը։
Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն նույնպես հերքել էր Միրզոյանի ՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելու մասին Մինասյանի հայտարարությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին դեսպան Մ․ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել էր թե Արարատ Միրզոյանը եղել է Թուրքիայի հատուկ գործակալ, հետո դարձել ՀՀ ԱԱԾ կրկնակի գործակալ։