Այս Կառավարությունը՝ իր ղեկավարի գլխավորությամբ, այլևս չունի որևէ օրակարգ, որով կարող է գալ ԱԺ և ներկայացնել հասարակությանն ու նրա շահերը․ Իվետա Տոնոյան |tert.am|
12:23 - 18 հունվարի, 2021

Այս Կառավարությունը՝ իր ղեկավարի գլխավորությամբ, այլևս չունի որևէ օրակարգ, որով կարող է գալ ԱԺ և ներկայացնել հասարակությանն ու նրա շահերը․ Իվետա Տոնոյան |tert.am|

tert.am: ԱԺ օրակարգում շուրջ 50 հարց է ընդգրկված, սակայն հետպատերազմյան հայաստանյան խորհրդարանում տրամաբանական հարց է առաջանում, թե այս գերհագեցած օրակարգի հարցերից որն է, որ արտացոլում է այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են մեր հասարակության և պետության առջև։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Կա՞ արդյոք հարց, որը վերաբերում է Արցախից Հայաստան պարտադրանքով եկած հայրենակիցների խնդիրներին, հարց, որ վերաբերում է ռազմագերիների վերադարձին, անհետ կորածների ճակատագրին, Սյունիքի անվտանգությանը․ ո՛չ, չկա։ Որևէ հարց չկա ներառված այս օրակարգում, որը կարող է այս կամ այն չափով թոթափել մեր երկրի առջև ծառացած խնդիրները։ Նույն տրամաբանությամբ, ասենք, տիեզերագնացության զարգացման կամ ռնգեղջյուրների պոպուլյացիային վերաբերող օրենսդրական նախաձեռնություն թող բերեր Կառավարությունը»,-ասաց պատգամավորը, ապա դիմեց իշխանական խմբակցությանը․

«Դուք հասկանու՞մ եք, որ այս Կառավարությունը՝ իր ղեկավարի գլխավորությամբ, այլևս սպառել է իրեն տրված լեգիտիմությունը, այլևս չունի որևէ օրակարգ, որով կարող է գալ ԱԺ և ներկայացնել հասարակությանն ու նրա շահերը։ Եթե այս ամենը չի հասկանում իշխանությունը և խորհրդարանական մեծամասնությունը, ապա դա իրոք ողբերգություն է»,-ասաց նա ու հորդորեց գնալ Սյունիք՝ տեսնելու իրականությունը․

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել