Հրայր Թովմասյանի գործով դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվեց |armtimes.com|
20:42 - 18 հունվարի, 2021

Հրայր Թովմասյանի գործով դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվեց |armtimes.com|

armtimes.com: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում,  դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի և վերջինիս սանիկ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը  բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանին:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը  և Նորայր Փանոսյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Խոսքը վերաբերում է այն ժամանակաշրջանին, երբ Թովմասյանը եղել է արդարադատության նախարար, իսկ Փանոսյանը՝ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ: Թովմասյանի եւ Փանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախորդ դատական նիստին Թովմասյանի պաշտպանը ժամանակ էր խնդրել, որպեսզի բացարկի միջնորդություն ներկայացնի դատախազներ Արսեն Մարգարյանին և Արմեն Մուրադյանին, քանի որ նախապես կազմված միջնորդությունը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին բացարկի միջնորդություն հայտնելուն էր վերաբերվում:

Նշենք, որ նիստին դատախազներից միայն Արսեն Մարգարյանն էր մասնակցում: Բացարկի հիմքերը, ըստ պաշտպան Պողոսյանի, գործի նկատմամբ շահագրգռվածությունն է, որը նա հիմնավորում է դատախազ Մարգարյանի կողմից մի շարք փաստեր մեղադրական եզրակացությանը չկցելու և դատական նիստից դուրս պաշտպանի նկատմամբ ցուցաբերած ոչ պատշաճ պահվածքի, քրգործերը միացնելու, միմյանցին անջատելու և մի շարք այլ փաստական տվյալներով:

Միհրան Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ քննիչը խախտել է Քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը (քրեական գործերի միացումը եւ անջատումը). ըստ նրա քննիչը միմյանց էր միացրել մի քանի քրգործեր և անջատել մի քրեական գործի միայն մի մասը և կցել այս պահին քննվող գործին, այնինչ պաշտպանական կողմը գտնում է, որ գործի մյուս հատվածում եղել են Հրայր Թովմասյանի անմեղությունը հիմնավորղ փաստական տվյալները: Պաշտպանական կողմը գլխավոր դատախազին միջնորդել էր վերացնել քննչի որոշումը, սակայն միջնորդությունը մերժվել էր:

Դատական նիստի ընթացքում պաշտպանները եւս մեկ անգամ պնդեցին, որ գործընթացը քաղաքական է: Հիշեցրեցին գործում առկա չէ, որևէ փաստաթուղթ, որ Հրայր Թովմասյանը զրկվել է անձեռնմխելիությունից: «Պնդում ենք դատախազ Մարգարյանը, երբ ստացել է մեղադրական եզրակացությունը, օբյեկտիվությունից ելնելով, պետք է հարցներ (գլխավոր դատախազին,-խմբ.), թե ինչու՞ գործի նյութերին չի կցվել այն կարևոր հանգամանքը, որ Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահն է: Այս հանգամանքը ևս հաշվի առնելով պաշպանական կողմը պնդում է, որ Մարգարյանը միտումնավոր է կցվել այս գործին»,- ասաց Պողոսյանը:

Դատախազի ոչ պատշաճ վարքագիծը պաշտպան Պողոսյանի հիմնավորմամբ արտահայտվում էր նրանով, որ երբ բողաքարկվել էր Հրայր Թովմասյանի տան խուզարկության որոշումը, դատախազ Մարգարյանը այն որակել էր «մանիպուլատիվ», որից հետո իր «ի..» զարմանք արտահայտող բացականչմանը պատասխանել էր «ձի»: Պաշտպանն ասաց, որ իրենց կողմից այն դիտարկվում է «փողոցային» վարքագիծ:

Այսպիսով պաշտպանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազներին եւ դատարանից խնդրեց բավարարել այն:

Դատական դահլիճում էին նաև ամբաստանյալներ Հրայր Թովմասյանը և Նորայր Փանոսյանը: Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը միջնորության վերաբերյալ կարծիք հայտնելիս նշեց, որ նախկինում չի առնչվել և չի ճանաչել դատախազին:

Շարունակությունը կարդացեք Armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել