Նկատողություն՝ Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, մեղադրող դատախազին եւ պաշտպանին |armtimes.com|

armtimes.com: Մարտի 1-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, պաշտպան Արամ Վարդեւանյանի եւ մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանի նկատմամբ դատարանը սանկցիա կիրառեց՝ նկատողության տեսքով:

Հիշեցնենք, որ Քոչարյանի, Խաչատուրովի, պաշտպանի եւ մեղադրող դատախազի միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչի պատճառով դատարանը ընդմիջում էր հայտարարել:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը կողմերին լսելուց հետո ասաց, որ ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի եւ Յուրի Խաչատուրովի կողմից անհարգալից վերաբերմունք է դրսեւորվել դատարանի նկատմամբ, որը դրսեորվել է մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանին վիրավորելով: Այդ կապակվութամբ դատարանը որոշեց նրանց նկատմամբ կիրառել դատական սանակցիա՝ նկատողություն:

«Միեւնույն ժամանակ դատարանը նախազգուշացնում է, որ կրկին նման գործողություն թույլ տալու դեպքում դատարանը կարող է կիրառել այլ դատական սանկցիա մասնավորապես դատական նիստերի դահլիճից հեռացում»,- ասաց դատավորը:

Շարունակությունը՝ armtimes.com–ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով