Ջհանգիրյանն անդրադարձավ իր ընտրության քվեարկությանը ԲՀԿ և ԼՀԿ-ի չմասնակցելու որոշմանը |armenpress.am|
14:35 - 22 հունվարի, 2021

Ջհանգիրյանն անդրադարձավ իր ընտրության քվեարկությանը ԲՀԿ և ԼՀԿ-ի չմասնակցելու որոշմանը |armenpress.am|

armenpress.am: Բարձրագույն դատական խորհրդի անդամության թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը հայտնեց, որ փիլիսոփայորեն է վերաբերվում իր թեկնածության քվեարկությանը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների չմասնակցելու որոշմանը:

Այս մասին Ջհանգիրյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Վերաբերվում եմ փիլիսոփայորեն: Ես երկու ընդդիմադիր խմբակցությունների, անկախ պատգամավորների հետ հանդիպել եմ, հանդիպումներն ու քննարկումներն անցել են շատ ջերմ, բարեկամական մթնոլորտում»,- ասաց Ջհանգիրյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել