Նախկինում ընտրված ՍԴ անդամներն ունեն նույն լեգիտիմությունը, ինչ նոր կանոններով ընտրված դատավորները. իրավագետ Վահե Գրիգորյան

09:03 - 04 հուլիսի, 2019

tert.am: Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Օթթո Լյուֆթենհանդը «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողովի շրջանակում անդրադարձավ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի այն արտահայտությանը, թե Սահմանադրական դատարանի կազմում այս պահին դատավորի կարգավիճակ ունեն միայն ինքն ու Արման Դիլանյանը:

Պրոֆեսոր Օթթո Լյուֆթենհանդը նշեց, որ Վահե Գրիգորյանի այդ պնդման համար հիմք է ծառայում Սահմանադրության 16-րդ գլխի 213-րդ հոդվածը:
Նշենք, որ 213-րդ հոդվածը բաղկացած է երկու նախադասությունից:

Առաջին նախադասությունը հետևյալն է՝ «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել իրենց լիազորությունների համաձայն և մինչև 2005 թ. փոփոխություններով սահմանված ժամկետի ավարտը»:

Երկրորդ նախադասությունը՝ «Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են հաջորդաբար ՀՀ նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը»:
Ստացվում է՝ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր ընտրվեց՝ համաձայն երկրորդ նախադասության»:

«213-րդ հոդվածը գտնվում է եզրափակիչ և անցումային դրույթներին նվիրված գլխում: Անցումային դրույթները, չնայած այն փոփոխություններին, որոնք կարող են կատարվել Սահմանադրությունում, պետք է ապահովեն դրա միասնականությունը և զերծ պահեն հակասություններից: Ապահովելով Սահմանադրության միասնականությունը և այն, որ զերծ պետք է լինեն ներքին հակասություններից՝ անցումային դրույթները նաև ապահովում են Սահմանադրության նորմերի շարունակականությունը:

213-րդ հոդվածի առաջին նախադասությունն ասում է, որ այն անձինք, որոնք ՍԴ դատարանի անդամներ են ընտրվել, շարունակում են պաշտոնավարել, քանի դեռ չի ավարտվել իրենց պաշտոնավարման ժամկետը: Դրանով առաջին նախադասությունն ասում է, որ ՍԴ անդամները դառնում են ՍԴ դատավորներ և դա անհրաժեշտ է, որ ապահովվի ՍԴ միասնականությունը: Այսինքն՝ ՍԴ անդամներ հասկացության փոխարեն օգտագործվում է ՍԴ դատավորներ հասկացությամբ»,-ասաց Լյուֆթենհանդը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել