Ո՞րն է ձեր առավելությունը, որ Ավինյանը ձեզ ընտրեց. լարված վիճակ Գյումրու N25 դպրոցում, նոր տնօրենը չկարողացավ ներս մտնել |armtimes.com|
16:01 - 04 փետրվարի, 2021

Ո՞րն է ձեր առավելությունը, որ Ավինյանը ձեզ ընտրեց. լարված վիճակ Գյումրու N25 դպրոցում, նոր տնօրենը չկարողացավ ներս մտնել |armtimes.com|

armtimes.com: Վաղ առավոտից Գյումրու համար 25  դպրոցում մեծ իրարանցում էր: Ուսուցիչները գործադուլ, ծնողները դասադուլ էին արել, փակել դպրոցի մուտքը, որպեսզի նոր տնօրենը չկարողանա ներս մտնել:

«Հեռացի՛ր, ամո՛թ, վե՛րջ հովանավորչությանը» և այլ վանկարկումներով նրանք դիմավորեցին Իրինա Բաղդասարյանին: Ոստիկանների ներկայությունն անգամ հարցի լուծում չեղավ: Դպրոց մտնելու հնարավորություն ունեցան միայն Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանն ու վարչության ևս մեկ աշխատակից:

Ծնողները պնդեցին. թույլ չեն, որ նոր տնօրենն անցնի աշխատանքի, քանի դեռ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չի բացատրել, թե ինչի համար է մրցույթի ընթացքում 2 միավոր հավաքած Բաղդասարյանին գերադասել 4 միավոր հավաքած, թիվ 25 դպրոցի մանկավարժ Մերուժան Մինասյանից:

Հիշեցնենք, որ կայացած մրցույթում երկու թեկնածուներից ոչ մեկն օրենքով սահմանված 5 ձայնը չի հավաքել, և ընտրությունը թողնվել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանին:

Անկախ տիրող իրավիճակից՝ Իրինա Բաղդասարյանն ասաց՝ դրական է տրամադրված: Նեղանձնային շահերից բխող այսօրվա ելույթները, ըստ Բաղդասարյանի, օրենսդրության հետ կապ չունեն: Իսկ իր աշխատանքը պատկերացնում է նորմալ: «Կաշխատեմ և՛ ուսուցչական, և՛ ծնողական անձնակազմի հետ, շատ հանգիստ: Ես չգիտեմ՝ ինչի համար են դեմ»,- ասաց Բաղդասարյանը:

Մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը զրույցում ասաց՝ այս պահին հետագա անելիքների մասին որոշում չունեն, քննարկումների մեջ են, որպեսզի հասկանան, թե խնդիրն ինչպես է կարգավորվելու: Անդրադառնալով դասադուլին և գործադուլին, ըստ Կարապետյանի, օրենքով նախատեսված կարգով կենթարկվեն պատասխանատվության:

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել