Երեկվա որոնողական աշխատանքների ընթացքում որևէ աճյուն չի հայտնաբերվել

 |factor.am|
12:00 - 07 փետրվարի, 2021

Երեկվա որոնողական աշխատանքների ընթացքում որևէ աճյուն չի հայտնաբերվել |factor.am|

factor.am: Երեկ Արցախում տեղի ունեցած փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում որևէ աճյուն չի հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Որոնողական աշխատանքները ընթացել են Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում: Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Ֆիզուլիի ուղղություններում: 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի փետրվարի 6-ը հայտնաբերվել է ընդհանուր 1365 աճյուն:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել