Ռուստամ Բաքոյանը նշանակվեց ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար
18:20 - 08 փետրվարի, 2021

Ռուստամ Բաքոյանը նշանակվեց ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար

ԱԺ խորհրդի նիստում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նշանակվեց խորհրդարանի Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար:

«Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 25-ի «Ազգային ժողովի յոթերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-015-Ա որոշման 21-րդ հավելվածում՝ (Հայաստան-Իրաք բարեկամական խումբ) «Կնյազ Հասանով «Իմ քայլը» խմբակցություն» բառերից հետո հանել «Ռուստամ Բաքոյան «Իմ քայլը» խմբակցություն» բառերը, ինչպես նաեւ «Հովհաննես Հովհաննիսյան Խմբի ղեկավար «Իմ քայլը» խմբակցություն» բառերը փոխարինել «Ռուստամ Բաքոյան Խմբի ղեկավար «Իմ քայլը» խմբակցություն» բառերով»,- նշված է ԱԺ խորհրդի որոշման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել