Ունենք իրավիճակ, երբ դատական համակարգը վրեժ է լուծում Հայաստանի պետականությունից․ Արման Բաբաջանյանը՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածունին |armtimes.com|
15:16 - 09 փետրվարի, 2021

Ունենք իրավիճակ, երբ դատական համակարգը վրեժ է լուծում Հայաստանի պետականությունից․ Արման Բաբաջանյանը՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածունին |armtimes.com|

armtimes.com: Ինչու որեւէ դատավոր, այդ թվում դուք, ծպտուն չհանեցիք Բարձրագույն դատական խորհրդի նախագահի նոյեմբերի 15-ի խայտառակ հայտարարության կապակցությամբ:

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսպիսի հարցով դիմեց Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադեւոսյանին: Պատգամավորը խնդրեց ասել՝ համակարծի՞ք են եղել նրա հետ, թե՞ ոչ:

«Մենք, ըստ էության, ունենք մի իրավիճակ, երբ դատական համակարգը վրեժ է լուծում Հայաստանի պետականությունից, ՀՀ քաղաքացուց եւ դատական համակարգը ազատ ու արդար լինելու փոխարեն վերածվել է քաղաքական շահերով միավորված խմբի, եթե չասեմ կուսակցության, որի նպատակն է ամեն գնով վերացնել Հայաստանի պետականությունը...Ուզում եմ, որ դուք գնահատեք դատական իշխանության վերջին ամիսների այդ վարքը ու ամենեւին կարեւոր չէ՝ ինչպես են դատական իշխանությունը, առանձին դատավորներ վերաբերում այսօրվա գործադիր իշխանության ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին՝ ձեր չսիրած, կամ սիրած Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Այստեղ պետության հարցն է»,- ասաց Բաբաջանյանը՝ խնդրելով Թադեւոսյանից՝ գնահատական տալ դատական իշխանությանը:

Ի պատասխան՝ Բաբաջանյանն ասաց, որ ԲԴԽ նախագահի հայտարարության վերաբերյալ հարցի հասցեատերը ինքը չէ. «Այդ հայտարարության կամ հաղորդման իմաստը, ենթատեքստը, լեյտմոտիվը լավագույնս կարող է բացատրել հեղինակը»,- պատասխանեց Թադեւոսյանը՝ հավելելով, որ յուրաքնչյուր դատավոր կարող է պատասխան տալ իր փոխարեն:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել