Այսօր հրավիրած հանրահավաքի շուրջ քննարկում չի եղել, դա Վազգեն Մանուկյանի նախաձեռնությունն է. Տոնոյան |1lurer.am|
12:42 - 12 փետրվարի, 2021

Այսօր հրավիրած հանրահավաքի շուրջ քննարկում չի եղել, դա Վազգեն Մանուկյանի նախաձեռնությունն է. Տոնոյան |1lurer.am|

1lurer.am: Որևէ էքստաօրդինալ բան չեմ տեսնում Վազգեն Մանուկյանի կողմից իր մտահոգությունների բարձրաձայնման առումով: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ նշելով, որ Մանուկյանը նախօրեին մատնանշել էր, թե հատկապես որ մտահոգություններով պայմանավորված է այսօր հայտարարել հանրահավաքի անհրաժեշտության մասին:

Պատգամավորի խոսքով՝ դա Վազգեն Մանուկյանի նախաձեռնությունն է եղել, և նա, որպես, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու, որևէ դեպքում կաշկանդված չէ սեփական միջոցառումներով, հանդիպումներով, օրակարգով հանդես գալու:

«Այստեղ պետք չէ իրականում որևէ հակասություն կամ խնդիր փորձել գտնել. մեկը մյուսին շարունակող, զուգահեռաբար ընթացող գործընթացներ են, ոչ թե առանձնանալու, երկիմաստություն պարունակող գործընթացներ»,- ասաց Տոնոյանը՝ ընդգծելով, որ թեև իրենք որևէ առանձին քննարկում չեն ունեցել մասնակցության հետ կապված, բայց իրենց բոլոր թիմակիցները, համակիրները, կուսակիցները, ովքեր ցանկություն կունենան, կարող են մասնակցել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել