Ճապոնիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, այս անգամ՝ 5․2 մագնիտուդ ուժգնությամբ |tert.am|
15:22 - 14 փետրվարի, 2021

Ճապոնիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, այս անգամ՝ 5․2 մագնիտուդ ուժգնությամբ |tert.am|

tert.am: Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, այս անգամ՝ 5․2 մագնիտուդ ուժգնությամբ, գրում է ria.ru-ն։

Երկրաշարժի օջախը գտնվել է 50 կմ խորության վրա՝ ջրի տակ։ Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանները հայտնել են, որ ցունամիի սպառնալիք չկա:

Նախօրեին Ճապոնիայիում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ էր տեղի ունեցել: Երկրի ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հյուսիս-արևելյան հատվածում՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի շրջանում:

Ստորգետնյա ցնցումները շարունակվել էին ավելի քան 1 րոպե:

Երկրաշարժի հետևաքով տուժել է 150 մարդ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել